Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:24

Տարին գնահատում եմ որպես կատարյալ ձախողում․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի Հանրապետության համար տարին գնահատում եմ որպես կատարյալ ձախողում, քանի որ ոչ մի հարց չի բարելավվել։ Այս մասին իր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Իշխանությունները, ըստ Քոչարյանի խոսքերի, հայտարարում են, որ 40 քառակուսի կմ տարածք գտնվում է թշնամու վերահսկողության տակ, բայց մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ։ Խոսքը տասնապատիկ ավելի մեծ տարածքների մասին է։

Խոսելով գերիների և վիրավորների մասին՝ ՀՀ երկրորդ նախագահը հայտնեց մոտավորապես 30 վիրավորի և 30 գերու մասին։ «Ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար։ 2-3 դիրքերի համար մարտական գործողությունների ժամանակ ունենալ ավելի քան 30 գերի, խոսում է բանակում լրջագույն խնդիրների մասին»,- ասաց Քոչարյանը՝ հիշեցնելով ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե «մեկ սարի համար հո չե՞ն պատերազմելու»։ Զինվորները, ըստ նախկին նախագահի, գտնվել են այդ արտահայտության տպավորության տակ։

«Եթե երկրի առաջին դեմքն այդպես է մտածում, ապա ինչու ենք մենք մտածում, թե ԶՈՒ մայորը կամ պայմանագրայինը պետք է այլ կերպ մտածի։ Սա բանակի մարտունակությունը գցելու լավագույն ձևն է»,- ասաց Քոչարյանը։

«Մինչ այսօր չի հրապարակվել զոհվածների իրական թիվը․ սա ուղղակի խայտառակություն է։ Մենք պետք է ունենայինք հուշամատյան բոլորի անուն-ազգանունով ու կարճ կենսագրական։ Պետության պարտավորությունն էր դա անել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ սա վերաբերմունք է զոհվածների նկատմամբ։

Նրա խոսքով՝ ՀՀ բնակչության 70-80 տոկոսը կարծում է, որ ինքը չի ապրում անվտանգ պետությունում։ Սա հնարավորություն չի տա զարգանալ։

Ռազմական բյուջեն, Քոչարյանի խոսքով, այնպիսի հնարավորություն չի տա լուծել նշված խնդիրները։

«Հետաքրքիր է, նույնիսկ չգիտես՝ ումից հարցնել։ Մեկ տարում՝ երեք նախարար»,- ասաց նախկին նախագահը՝ նշելով, որ ոչ մեկն այդ գործին պիտանի չէ, բայց այնուամենայինիվ, երեք նախարար, երկու ԳՇ պետ, երրորդը սպասվում է։ Նա նշեց, որ այս վիճակը ստեղծվում է արհեստականորեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+