Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:49

Ի՞նչ դիտել երեխաների հետ արձակուրդներին. Armenia Today — ն ընտրել է 2021 թվականի լավագույն մուլտֆիլմերը

Ի՞նչ դիտել երեխաների հետ արձակուրդներին. Armenia Today — ն ընտրել է 2021 թվականի լավագույն մուլտֆիլմերը

Armenia Today-ի խմբագրությունը ներկայացնում է, մեր կարծիքով, լավագույն մուլտֆիլմերի հավաքածուն, որոնք լայն էկրաններ են բարձրացել 2021 թվականին: Մուլտֆիլմերն ընտրվել են մեր ամբողջ թիմի՝ լրագրողների, խմբագիրների, օպերատորների քվեարկության արդյունքում։

«Լուկա» մուլտֆիլմը «Դիսնեյ»-ից անհոգ մանկության մասին անհավանական բարի և նուրբ ամառային հեքիաթ է. այն իտալացի ռեժիսոր Էնրիկո Կասարոսայի դեբյուտային լիամետրաժ մուլտֆիլմն է: Սյուժեի առանցքում դեռահասների բարեկամության պատմությունն է, որոնք մեծ աշխարհ են բացում իրենց համար։ «Լուկա»-ն անմոռանալի արձակուրդների մասին է, որտեղ տեղ կան և՛ տնական մածուկ, և՛ պաղպաղակ, և՛ մոպեդով անվերջ ուղևորություններ: Սյուժեի կենտրոնում Լուկա անունով տղայի և նրա ընկեր Ալբերտոյի մասին պատմությունն է՝ իտալական Ռիվիերայում գտնվող գեղեցիկ ծովափնյա քաղաքում։ Լուկայի ոչ մի արկած առանց իր լավագույն ընկերոջ չէր լինի, և անհոգ հանգիստը մթագնում է միայն այն փաստը, որ, ըստ էության, տղայի դեմքի տակ թաքնված է ծովային հրեշ։

Մուլտֆիլմի մասին ուշագրավ փաստերից «Кинопоиск» պորտալը առանձնացնում է այն, որ ֆիլմը նվիրված է իտալացի լեգենդար կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի հիշատակին, իսկ տիտրերի վերջում գրված է։ «Լուկան» դարձել է առաջին ֆիլմը, որը ստեղծվել է տանը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դերասան Ջեք Դիլան Գրեյզեր (Ալբերտո) վոկալ պարտիաները ձայնագրել է տանը՝ խորդանոցում, որտեղ ակուստիկան ամենալավն էր:

«Ռայան և վերջին վիշապը» գեղեցիկ մուլտֆիլմ է, որի անիմացիաները գեղեցիկ լեռնային տարածքների պատկերներով են։ Մուլտֆիլմի սյուժեն ավանդական է, բարի ու լուսավոր հավերժական պայքարի մասին։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Ռայան, իր ընկերների՝ Տուկ-տուկի և վիշապ Սիսի հետ պետք է դժվար ճանապարհ անցնի, որպեսզի հասնի Կումանդրայի վերամիավորմանը։ Հանդիսատեսին անպայման դուր կգա կոմպոզիտոր Ջեյմս Հովարդի հեղինակած ֆիլմի սաունդթրեքը, որը հայտնի է «Գեղեցկուհին» (1990), «Փախստականը« (1993), «Վեցերորդ զգայարան» (1999), «Խավարի ասպետը» (2008), «Քաղցած խաղեր» (2012) և շատ այլ ֆիլմերի երաժշտությամբ։ Կախարդական երկրի՝ Կումանդրայի բնապատկերների ստեղծման ժամանակ, որտեղ ծավալվում են մուլտֆիլմի իրադարձությունները, հեղինակները ոգեշնչվել են Հարավարևելյան Ասիայի մի քանի երկրների (Վիետնամ, Թաիլանդ, Ինդոնեզիա, Մալայզիա, Մյանմա, Կամբոջա և Լաոս) բնությամբ, հաղորդվում է ОККО պորտալի կայքում։

«Бос – малокосос 2»-ը «Փոքրիկ լրտեսներ» ֆիլմի հաջող սիքվելն է, որտեղ երեխաները պայքարում են չար ուժերի դեմ։ Մուլտֆիլմի շարունակության մեջ պատմությունը տեղափոխվում է քառասուն տարի առաջ, երբ սյուժեի հերոսները՝ Թիմ և Թեդ Թեմփլթոնները՝ որպես մեծահասակներ, սկսում են պայքարել ոճրագործի դեմ, որը մտադիր է տապալել մեծահասակների իշխանությունը: Եղբայրներից մեկը դարձել է սիրող ու հոգատար հայր, իսկ մյուսը՝ ամբարտավան ու զբաղված գործարար, ով հոգ է տանում եղբոր ընտանիքի մասին՝ թանկարժեք նվերներ ուղարկելով եղբորորդիներին։
Մուլտֆիլմը, չնայած արկածային պատմություն է, սակայն ընտանեկան արժեքների մասին է և այն մասին, թե որքան կարևոր է զիջել և հասնել փոխըմբռնման.
Ինչպես նշում է ОККО պորտալը, «Бос – малокосос»-ի մասին ֆիլմերի շարքը հիմնված է մանկագիր Մարլա Ֆրեզիի համանուն գրքի վրա, որը լույս է տեսել 2007 թվականին։ Մուլտֆիլմը նկարահանել է ռեժիսոր Թոմ Մաքգրատը՝ «Մադագասկար» հաջողված ֆրանշիզայի հեղինակը, իսկ երաժշտությունը գրել է սաունդտրեքի ամենանշանակալի վարպետներից մեկը՝ Հանս Ցիմմերը:

«Հոգին» մուլտֆիլմը խորհուրդ է տրվում նայել անպայման չափահասի ուղեկցությամբ, ով կարող է երեխային պատմել, թե ինչու երբեմն այնքան դժվար է քաղաքային իրարանցումը դադարեցնել և վայելել գեղեցիկ մայրամուտը կամ ծաղկուն այգին, երեխայի հնչեղ ծիծաղը։ «Հոգին» Pixar-ի ևս մեկ գլուխգործոց է: Մուլտֆիլմի գլխավոր հերոսը Ջո Գարդներ անունով երաժշտական դպրոցի ուսուցիչն է, ով միշտ երազել է երաժիշտ դառնալ, սակայն կյանքն այնպես է դասավորվել, որ նա դպրոցում դեռ երաժշտության ուսուցիչ է աշխատում, բայց երազում է մեծ բեմի մասին: Երբ թվում է, որ Ջոյի երազանքն իրականանում է, նրա հետ դժբախտ դեպք է տեղի ունենում և նա ընկնում է այլ աշխարհ՝ հեռու երկրայինից։
Նշենք, որ «Հոգի» մուլտֆիլմը «Օսկար» մրցանակի է արժանացել «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» և «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար» անվանակարգերում:

«Օլիմպիոնիկը» «Շարմ» ընկերության աջակցությամբ «Սահակյանց» անիմացիոն ստուդիայի (Sahakyants Animation Studio) երաժշտական ֆիլմ է։ Մուլտֆիլմի սյուժեի հիմքում Արշակունյաց դինաստիայի Վարազդատ թագավորի մասին պատմությունն է, որը 394 թվականին մասնակցել է Հունաստանում անցկացված օլիմպիական խաղերին ՝ դառնալով օլիմպիական չեմպիոն՝ «Օլիմպիկոս» տիտղոս ստանալով:

Հաճելի դիտում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+