Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջադրելու է «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանին։
«Նա «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն է, ով ֆինանսական համակարգում բավականին մեծ փորձ ունի։ Վստահ եմ, որ նա քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում մեծ աջակցություն է ցուցաբերելու մեր թիմին և նպաստելու է Երևանի զարգացմանը»,- նշեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







