Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:59

Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց․ Նիկոլ Փաշինյան

Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց․ Նիկոլ Փաշինյան

Մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը պետական ինստիտուտների կայացումն է, և վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին։ Նման համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ։

Նա արձանագրեց, որ այսօր արդեն ՀՀ 4000 և ավելի բնակչություն ունեցող բոլոր համայնքներում տեղի են ունենում համամասնական ընտրություններ, ինչը ենթադրում է համայնքի կառավարման նոր մոդել։

«Այն ծրագիրը, որը 2018-ից իրագործվում է Երևան քաղաքում, դա «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, և զարգացման այն ուղղությունները, որ այսօր իրականացվում են Երևանում, իրականացվել են քաղաքական որոշումների արդյունքում։
Կառավարությունն այս ընթացքում էական և շոշափելի աջակցություն է ցույց տվել Երևանի քաղաքապետարանին։ 2018-ից ի վեր շուրջ 50 մլրդ դրամի ֆինանսական տարբեր գործիքներով Երևանի կառավարությունը հատկացումներ է արել Երևանի քաղաքապետարանին ոչ այն պատճառով, որ Երևանի ավագանիում մեր թիմն ունեցել է մեծամասնություն, այլ որովհետև մենք կարևորել ենք ինստիտուցիոնալ կայունությունը»,- փաստեց վարչապետը։

Խոսելով ՏԻՄ ընտրությունների մասին՝ կառավարության ղեկավարն ընդգծեց, որ ՏԻՄ ընտրություններում այնտեղ, որտեղ գործող քաղաքապետերը մասնակցել են ընտրություններին, հիմնականում հենց նրանք էլ հաղթել են, ինչն ամենևին պատահական չէ։
«Դեռևս մի քանի տարի քաղաքական վերլուծաբաններն ու տեսաբաններն ասում էին, որ կառավարությունը գործում է ինքն իր դեմ։ 2018-ից ի վեր շուրջ 350 մլն դոլարի ներարկումներ ենք արել ՏԻՄ-երում, և ստեղծել ենք համակարգ, որը պարտադրաբար համայնքների ղեկավարներին դնում է ընտրողին հանդիման»,- ասաց նա և հայտարարեց՝ այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ ՀՀ-ում ընտրությունների արդյունքները չեն կեղծվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+