«Նախորդ տարվա նոյեմբերյան ներքաղաքական իրադարձությունից հետո ես մնում եմ այն տեսակետին, որ խորհրդարանական կառավարման համակարգը չպետք է փոխվի»։
Այս մասին ԶԼՄ-երի և հ/կ-ի համար կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը պարզաբանեց, որ նոյեմբերին պահանջում էին իր հրաժարականը, ստեղծվել էր մի իրադրություն է, որտեղ պետք է լեգիտիմություն վերականգնել կամ հեռացում տեղի ունենա։ «Մյուս կողմից չէի կարող ժողովրդից ստացած մանդատը հանձնել ժողովրդի կողմից վստահություն չունեցող անձի: Ուստի ես հրաժարական տվեցի վարչապետի պաշտոնից՝ էդ ընթացքում պահելով ժողովրդի՝ ինձ տված մանդատը և ասելով՝ ես այս մանդատը, ում որոշեք, կփոխանցեմ: Եթե ես լինեի ՀՀ նախագահ կիսանախագահական համակարգում, ես հրաժարական տայի, հրաժարական տալը հրաժարական կտայի, բայց արդեն չէի կարող ժողովրդին տված մանդատը վերադարձնել ժողովրդին, լինելով վարչապետ՝ ես երաշխավորեցի ընտրություններում ժողովրդի ազատ կամարտահայտությունը»,-մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






