ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց որոշում՝ ըստ որի՝ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին իրականացնելու առողջապահության նախարարի հրամանի դրույթը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրություններով դիմում էր ներկայացվել ՍԴ։ Այն վերաբերում էր առողջապահության նախարարի՝ օգոստոսի 26-ի հրամանի առնչությամբ։ Դիմելով ՍԴ՝ ընդդիմադիր պատգամավորները խնդրել էին նաև կասեցնել այդ հրամանի գործողությունը։ Խոսքը հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած պատվաստվելու կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնելու հրամանի մասին է։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, նշեց․ «Աշխատողներն իրենց միջոցներով ՊՇՌ հետազոտումների պարտականություն չունեն»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







