«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր, Հայաստանի, այնուհետ նաև ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը պատասխանել է Armenia Today-ի թղթակցի հարցերին՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին։
Նա նշել է, որ այսօր «Ապրելու երկիր» կուսակցության ավագանին մտնելու է համայնքապետարանի շենք։
Նշենք, որ Փարաքարում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այսօր տեղի է ունեցել բողոքի ակցիա, կան բերման ենթարկվածներ։
Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքում 10 ձայն ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 ձայն՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը, 2 ձայն՝ ՔՊ կուսակցությունը։ Փարաքարում այսօր նախատեսված էր համայնքապետի երդման արարողությունը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը հայտարարել էր, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն է ընտրվել համայնքապետ, դրսում կազմակերպել է երդմնակալությունը: Երդվելուց հետո նա հավաքված մարդկանց հետ մոտեցավ համայնքապետարանին, սակայն այնտեղ բախվեց ոստիկանների հետ․ նրան թույլ չտվեցին մուտք գործել։
Նշենք, որ Դավիթ Մինասյանը դիմել է դատարան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






