Կառավարությունը պատրաստվում է իր վրա վերցնել պատմամշակութային ժառանգությունների հասանելիության հարցը։ Այս մասին կառավարության դեկտեմբերի 23-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ Հայաստանում պատմամշակութային այնպիսի գլուխգործոցներ կան, որոնք ճանապարհային բանուկ հատվածներից հեռու են։ Նրա խոսքով՝ եթե կառավարությունը հոգում է ենթակառուցվածքի հասանելիության հարցը, ապա հայ Առաքելական եկեղեցին պետք է հոգա բուն վանական համալիրի վերականգնման հարցը։
Վարչապետը տեղեկացրեց, որ առաջիկայում կներկայացնեն այդպիսի նախագիծ, քանի որ կան վտանգված վանական համալիրներ, հետևաբար ակնակում են ոչ միայն եկեղեցու, այլ բարերարների աջակցությունը։
Նշենք, որ այսօրվա նիստում հավանություն տրվեց մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար 128 մլն 439 հազար դրամ հատկացնելու հարցին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







