Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:07

Ուղիղ ավիացիոն չվերթների իրագործման կարևորություն, նոր պայմանավորվածություններ․ հանդիպում Հնդկաստանի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։ 

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Թագուհի Ղազարյանը, Տիգրան Աբրահամյանը եւ Նարեկ Բաբայանը:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայ-հնդկական հարաբերությունների պատմական հարուստ անցյալը միջպետական կապերի ընդլայնման լավագույն հիմքն է: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը կարեւորել է դեսպանի գործուն մասնակցությունը և արդյունավետ աշխատանքը:

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 29 տարիների ընթացքում Հայաստանին եւ Հնդկաստանին հաջողվել է պատմական խոր արմատներ ունեցող բարեկամական կապերը վերածել միջպետական ջերմ եւ գործընկերային հարաբերությունների»,-ընդգծել է Հակոբ Արշակյանը: Միջխորհրդարանական փոխգործակցության շրջանակում նա առանձնակի շեշտել է բարեկամական խմբերի դերակատարությունը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ադրբեջանում գերեվարված անձանց շուտափույթ վերադարձի կարեւորությանը եւ այդ պետության կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելուն: ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ մեր երկիրն այս առումով գնահատում է Հնդկաստանի հավասարակշիռ հայտարարությունները եւ դերակատարումը միջազգային ասպարեզում: Հակոբ Արշակյանը շեշտել է, որ Հայաստանը Ջամմուի ու Քաշմիրի հարցում վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին եւ հույս հայտնել, որ խնդիրը խաղաղ հանգուցալուծում կստանա:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը փոխշահավետ համագործակցում է բարեկամ Հնդկաստանի հետ տարբեր ոլորտներում: Որպես գոհացուցիչ փաստ՝ նա նշել է, որ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե 20 անգամ աճել են արտահանման ծավալները դեպի Հնդկաստան՝ կազմելով 73,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է շուրջ 2,7 անգամ:

Անդրադառնալով ոլորտային համագործակցությանը՝ Հակոբ Արշակյանն առանձնացրել է Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի գործունեությունը:

Զբոսաշրջության և գործարարության զարգացման ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու տեսանկյունից կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ ավիացիոն չվերթների իրագործումը: Անդրադարձ է եղել նաև կրթության բնագավառում ուսանողների փոխանակման ծրագրերին, մասնավորապես նշվել է, որ Հայաստանում կրթություն է ստանում ավելի քան 3000 հնդիկ ուսանող: Ընդգծվել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կարևորությունը և դրա միջազգային նշանակությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանք տանել Հայաստանի և Հնդկաստանի խորհրդարանների միջև 2005 թվականի Համագործակցության հուշագրի վերանայման և ընդլայնման ուղղությամբ:

Դեսպանը ևս կարևորել է հայ-հնդկական հարաբերությունների խորացումը և նշել, որ առաջիկայում Հնդկաստանի խորհրդարանում ևս կձևավորվի բարեկամական խումբը: Միջխորհրդարանական կապերի խորացման հարցում նա անհրաժեշտ է համարել բարեկամական խմբերի փոխայցերը: Կիշան Դան Դեվալը կարևորել է ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Բարեկամական խմբի անդամները ևս նշել են, որ պատրաստ են ջանքեր ներդնել փոխշահավետ ծրագրեր իրագործելու  հարցում:

Քննարկվել են երկկողմ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունները, ընդգծվել է տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաև կրթության բնագավառում ուսանողների փոխանակման մի շարք այլ ծրագրերին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+