Ռուսաստանը Վրաստանը ՆԱՏՕ-ին բռնակցելու փորձերը կընդունի որպես «կարմիր գծի» խախտում։ TACC-ի փոխանցմամբ` այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի արտաքին գործերի նախարարների հետ բանակցություններում կողմերը չեն անդրադարձել հիպոթետիկ սցենարներին, այդ թվում՝ Վրաստանին իր կամքին հակառակ Հյուսիսատլանտյան դաշինք ձգելու փորձերին:
«ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ մեր դիրքորոշումը լավ հայտնի է. դա կլինի «կարմիր գիծ», եթե դաշինքը շարունակի ավելի ու ավելի մոտենալ Ռուսաստանի Դաշնության սահմաններին»,- ընդգծել Է Սերգեյ Լավրովը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






