ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ է հրավիրել։ Այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց, որ իշխող ուժը հանձնաժողովի նախագահի տեղակալ չի առաջադրել, բայց զգուշացրեց՝ հաջորդ անգամ թեկնածու առաջադրելու են։
«ՔՊ-ն բարի կամք է դրսևորել և մեր թեկնածուին չենք առաջադրել, որպեսզի նորից հնարավորություն տանք «Հայաստան» խմբակցության ղեկավարությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ գալ կոնսենսուսի»,- նշեց իշխող ուժի ներկայացուցիչը։
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցությունը կարող է սկսել խորհրդատվություն իրականացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուի հարցով։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ դեռ չի ընտրվել։
Ըստ Դոնթի բանաձևի՝ «Հայաստան» խմբակցությանն էր պատկանում հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավասությունը, այդ պաշտոնում անընդհատ առաջադրում էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Նա 16 անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
ԱԺ նոր իրավակարգավորումների համաձայն՝ իշխող խմբակցությունը կարող է նախագահի տեղակալի իր թեկնածուին առաջադրել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






