Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ռոումինգի սակագները առավելագույնս կնվազեն 2025 թվականին, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Արման Շակկալիևը:
«Դա զրոյական ռոումինգ չի լինի, դա նշանակում է, որ ռոումինգի սակագները առավելագույնս մոտ կլինեն տնային սակագնին։ 2025 թվականին մենք ակնկալում ենք այդ նվազումը», — ասել է նա։
Նա նաև պատմել է, որ ԵԱՏՄ շրջանակներում ընդունվել են կարևոր կանոններ, որոնք վերաբերում են շուկայի զարգացմանը։ Այդ կանոնները վերաբերում են ապրանքի ծագման երկրի սահմանման հարցին։ Եթե այդ կանոններով ապրանքն արտադրվել է միության տարածքում, ապա այն կարող է առանց ավելորդ քաշքշուկների մասնակցել հինգ երկրների պետական գնումներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







