Գրավոր փաստաթղթի հիման վրա դեկտեմբերին Սյունիքում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները շուրջ 20 կմ հետ են քաշվել Գորիս-Կապան ճանապարհից։ Այս մասին ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով Գլխավոր շտաբից ստացած իր հարցման պատասխանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ ստացել է դեռևս ամիսներ առաջ ուղարկած իր գրավոր հարցման պատասխանը՝ ի՞նչ փաստաթղթի հիման վրա են մեկ տարի առաջ Սյունիքում տեղի ունեցել ԶՈՒ հետքաշման գործընթացները։
«ԳՇ պետի ստորագրությամբ ԱԺ գաղտնի բաժին մուտքագրվել է ինձ հասցեագրված պատասխան, և քանի որ գաղտնի բաժնում է, իրավունք չունեմ ամբողջական պատասխանը հրապարակելու։ Բայց մի բան հստակ է՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Արտակ Դավթյանի ստորագրությամբ գրությունը փաստում է, որ 2020 թ. դեկտեմբերին Սյունիքում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, կամավորական խմբերը շուրջ 20 կմ հետ են քաշվել, իսկ Գորիս-Կապանի ճանապարհի 21 կմ-անոց հատվածը դարձել է Ադրբեջանի տիրապետության տակ գրավոր փաստաթղթի հիման վրա»,- մանրամասնեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






