Հայկ Ղազարյանը (14-2) Մոսկվայում ընթացող Open FC 15-ում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Դմիտրի Բաբկինին (6-1)։
Մենամարտը Open FC 15 մրցաշարի թեթև քաշային կարգում է անցկացվել, հաղորդվում Է մրցաշարի Facebook-յան էջում:
Ռուսաստանցի հայազգի մարզիկ Հայկ Ղազարյանը միջազգային GRAND PRIX OPEN FC-ի (պրոֆեսիոնալ ՄՄԱ-լիգա) եզրափակիչի մասնակից է: Նրա ակտիվում 7 եզրափակիչ և 6 հաղթանակ է գրանցված: Ինչպես տեղեկացնում է կազմակերպության Facebook-յան էջը, Ղազարյանն անցկացրել է երեք մենամարտ: Հայկի նախորդ մենամարտը կայացել էր Ալիմարդոն Աբդիկաարովի դեմ 2021 թվականի օգոստոսին։
OPEN FC-ը խառը մենամարտերի միջազգային լիգա է, որը միավորում է աշխարհի բոլոր մարզիկներին: Լիգայում կան գոտիներ բոլոր քաշային կարգերում։ Գլխավոր մրցանակը 1 000 000 ռուբլի է: OPEN FC լիգան ճանաչվել է Եվրոպայի ամենաարագ զարգացող կազմակերպություններից մեկը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







