Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:20

Թուրքիան և Ադրբեջանը հնարավոր է կործանիչների համատեղ արտադրություն սկսեն

Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը դեկտեմբերի 17-ին CNN-Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան հնարավոր է Ադրբեջանի հետ համատեղ ռազմական ինքնաթիռների արտադրություն սկսի։

«Ազգային մարտական ինքնաթիռների համատեղ արտադրության մեր դռները բաց են այն երկրների համար, որոնք ցանկանում են համագործակցել մեզ հետ։ Այդ հարցի շուրջ բանակցություններն ընթանում են այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը, Պակիստանը։ Առաջարկում ենք միավորել մեր ջանքերը», — հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ Անկարան աջակցում է ավիացիայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտում թուրքական փորձի, գիտելիքների և հմտությունների օգտագործմանը։

«Բնականաբար, յուրաքանչյուր երկիր ունի իր ունակություններն ու կարողությունները։ Մենք շարունակելու ենք զարգացնել այդ քայլերը մեր առաջարկներին համաձայնած երկրների հետ, և մենք կարծում ենք, որ այդ քայլերը դրական արդյունքներ կբերեն»,- նշել է Դեմիրը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից C-400 նորագույն ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնումը հանգեցրել է 5-րդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչների մատակարարման պայմանագրի դադարեցմանը։ Բացի այդ, Թուրքիան հայտարարել է ԱՄՆ-ում վերջին մոդիֆիկացիայի F-16-ի մեծ խմբաքանակ գնելու ցանկության մասին, ինչպես նաև նման ինքնաթիռների գոյություն ունեցող պարկը մինչև վերջին տարբերակը թարմացնելու ցանկության մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+