Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Բարձր տեխնոլոգիաների պարկը Project Terra ինժեներական ընկերության հետ համատեղ նոր ԱԹՍ-ներ է փորձարկում իրականացրել:
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ԱԹՍ-ն հնարավորություն է տալիս ստանալ ամբողջական տեղեկատվություն տեղանքի մասին (ռելիեֆ, բարձրություն և այլն): Նշվում է, որ սքաների միջոցով կարելի է արագ և բարձր ճշգրտությամբ տվյալներ ստանալ մեծ տարածքների մասին, որոնք դժվարամատչելի են մարդու համար։
Ըստ ԱԹՍ-ն ստեղծողների ՝ հավաքագրված տվյալները օգտագործվում են անհրաժեշտ արդյունքներ ստանալու համար (քարտեզագրում, 3D մոդելների մշակում, օբյեկտների տեղահանում և այլն):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







