Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:55

Թալին համայնքի ղեկավարի ընտրությունն օրենքի խախտմամբ է անցկացվել. «Զարթոնք»

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը պնդում է, որ Թալին համայնքի ղեկավարի ընտրությունն օրենքի խախտմամբ է անցկացվել՝ դատապարտելով իշխանությունների գործելակերպն ու միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելով: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության մամուլի քարտուղար Անդրանիկ Մարգարյանը:

«2021թ. դեկտեմբերի 7-ին Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անունից Մնացական Մնացականյանը, «Հայք» լիբերալ կուսակցության անունից՝ Կարեն Գրիգորյանը, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի անունից Տիգրան Հարությունյանը, հայտարարություն էին տարածել (կցվում է), որ Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը, որպես Թալին համայնքի ղեկավարի թեկնածուի, առաջադրելու և պաշտպանելու են «Հայք»-ի ներկայացուցչին:

Այս ընթացքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերի պաշտպանությունը ստանձնած իշխանությունը ճնշումներ բանեցնելով կուսակցությունների թիմերի նկատմամբ, որը դրսևորվել է ոստիկանական և այլ միջամտություններով, հասել է նրան, որ այսօր՝ դեկտեմբերի 17-ին ոստիկանական ուժերի շրջափակման մեջ գտնվող համայնքապետարանի շենքում Թալին համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ՝

— «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրված ավագանու անդամները չեն ձևավորել խմբակցություն («Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 66-րդ հոդված).

— «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը զբաղեցնող անձն առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու՝ առանց խմբակցության առաջադրման, այն դեպքում, երբ ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն միայն խմբակցությունը կարող է առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու.

— «Զարթոնք» խմբակցության 6 անդամները, «Մեր համայնքը» խմբակցության 2 անդամները, և «Հայք» խմբակցության 3 անդամներից 2-ը, ըստ պայմանավորվածության քվեարկել են «Հայք» խմբակցության թեկնածուի օգտին ( 10 ձայն ընդանուր 21 ձայնից).

— «Հայք» խմբակցության ընտրական ցուցակի առաջին համարը՝ Կարեն Գրիգորյանը, որը ստորագրել էր համագործակցության փաստաթուղթը, ի հակասումն իր տղամարդկային խոսքի և ստորագրության, դեմ գնալով իր թիմակիցներին, իր ձայնը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի օգտին:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դատապարտում է իշխանությունների գործելակերպը և միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այս արատավոր երևույթի նկատմամբ:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը շնորհակալություն է հայտնում «Զարթոնք» խմբակցության անդամներին, «Մեր համայնքը» խմբակցության անդամներին, ինչպես նաև «Հայք» խմբակցության այն անդամներին, որոնք չդավաճանեցին իրենց սկզբունքներին»,- նշված է հայտարարությունում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+