Ստամբուլում առնվազն 22 մարդ է մահացել կեղծ ալկոհոլով թունավորվելու պատճառով, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Ընդ որում, նրանցից 11-ն օտարերկրացիներ են։ Եվս 16 մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանց թվում կան նաև օտարերկրյա քաղաքացիներ։ Այս մարդկանց ազգությունը չի նշվում։
Ստամբուլում այս թունավորման հետաքննության շրջանակներում չորս մարդ է բերման ենթարկվել։
Ամանորի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները համազգային օպերացիա են սկսել՝ ճնշելու կեղծ ալկոհոլի արտադրությունը, արդեն առգրավվել են հազարավոր լիտր կեղծ ապրանքներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







