Այս իշխանությունները գնում են աննախադեպ ռեպրեսիաների, կալանավորում են նրանց, ովքեր կռվել են Ադրբեջանի դեմ։ Այս մասին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«ՀՀ պատմության մեջ երբեք այսքան քաղբանտարկյալներ չեն եղել։ Սա պետք է արձանագրենք, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները գնահատական տան, թե ինչ է կատարվում մեր երկրում»,- նշեց նա։
Նշենք, որ ԱԺ «Հայստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները բողոքի ակցիա են իրականացրել ԲԴԽ-ի շենքի դիմաց՝ ընդդեմ ՏԻՄ ընտրությունններում հաղթած ընդդիմադիր թեկնածուների կալանավորումների: Ընդդիմադիր պատգամավորներրը պնդում են՝ Հայաստանում օրեցօր սաստկանում են բռնաճնշումները և այլախոհների ապօրինի հետապնդումները:
Նրանք երթով շարժվել են Գլխավոր դատախազության շենքի մոտ և այստեղ ներկայացրել իրենց պահանջները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



