Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը։
Հավելենք, որ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ է ընտրվել 2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում: Նա գլխավորում էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակը:
Օրեր առաջ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Մարությանը պատերազմի ավարտից հետո դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին և խզել հարաբերություններն իշխող ուժի անդամների հետ:
Հայկ Մարությանին անվստահության հայտնելու գործընթացը բուռն քննարկման առիթ է դարձել։
Armenia Today-ը զրուցել է երևանցիների հետ՝ պարզելու, թե ինչ են կարծում Երևանի քաղաքապետի հնարավոր պաշտոնանկության մասին և ինչպես են գնահատում նրա աշխատանքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







