Բաքվում կայացել է ադրբեջանա-թուրք-վրացական գործարար համաժողով։ Այս մասին հայտնում է Грузия-онлайн-ը։
Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտոնական կառույցների միջև հինգ հուշագրերի և համաձայնագրերի ստորագրումը։
Ելույթ ունենալով գործարար համաժողովում՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը և Թուրքիան տարիներ շարունակ Վրաստանի խոշորագույն գործընկերներն են ինչպես ապրանքաշրջանառության, այնպես էլ ներդրումների ներգրավման առումով:
«Վրաստանն իր գործընկերների համար ստեղծում է գրավիչ ներդրումային մթնոլորտ և աջակցության մեխանիզմներ, ինչպես, օրինակ, ֆինանսավորման ծրագրերը, ավելի պարզեցված հարկային համակարգը», – նշել է Նաթիա Տուրնավան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







