Ի՞նչ նիստ է հրավիրել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը․ հրավիրել է տեղեկացնելու, որ չկա փոխնախագահի թեկնածո՞ւ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հռետորական հարց հնչեցրեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 30-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ գնահատական են տվել ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ ընդդիմությունն առաջադրած թեկնածուի շուրջ միասնական է և կարիք չի գտնում ամեն անգամ վերաառաջադրելու։ Այսպիսով՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, ըստ Մինասյանի, տրամաբանությունից դուրս է։
«Եթե իշխանությունների նպատակն ամեն գնով այդ պաշտոնը նվաճելն է, և հաշվի չեն առնում օրենքի որևէ դրույթ, ապա համարժեք գնահատական կստանան իրավական դաշտում»,- ասաց Մինասյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







