Զարմանալի է, որ Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու մասին հայտարարությունը ցավոտ արձագանքների տեղիք տվեց։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ օգոստոսի 2-ին, երբ տեղի էին ունենում ԱԺ նախագահի ընտրություններ, մենք առաջադրել էինք մեր երկու գործընկերներին՝ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին։ Դեռևս այն ժամանակ մենք ասացինք, որ այն, ինչ կատարվում է առանց մեր երկու գործընկերների մասնակցության, ապօրինի է և չի համապատասխանում ոչ միայն սահմանադրական կարգավորումներին, այլ նաև ժողովրդավարության կարևոր արժեքներին»,- ասաց Մինասյանն ու հավելեց, որ դրանից հետո ՍԴ են դիմել, որի պատասխանը ստացել են դեկտեմբերի 7-ին։ Այդ պատասխանի հիման վրա պատգամավորներն ապօրինաբար են գտնվել կալանքի տակ։
Մինասյանը նաև գերիների մասին Ալեն Սիմոնյանի արած հայտարարության մասին իրենց որոշումը բացատրեց։ Հիշենք, որ ԱԺ նախագահն ասել էր, որ իր համար այլևս Ադրբեջանում հայ գերիներ չկան, ապա նրանց դասալիք էր որակել։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






