Ադրբեջանի զինված ուժերը հետաքրքրություն են ցուցաբերում թուրքական նոր TAI Hürkuş ուսումնամարտական ինքնաթիռի ձեռքբերման հետ կապված:
Ինչպես հաղորդում է ռուսական «Центр анализа стратегий и технологий» (ЦАСТ) Telegram-ալիքը՝ հղում անելով scramble.nl-ին, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
Նշվում է, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին Hürkuş-ի երկու նմուշներ ցուցադրական-ճանաչողական թռիչքներ են կատարել Բաքու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







