Նիդեռլանդների կառավարությունը մտադիր է գնել հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտի «Դիմանկարը» հայտնի կտավը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Ինքնադիմանկարը գնելու համար երկրի կառավարությունը 150 մլն եվրո է հատկացրել:
Կառավարությունը ձգտում է հասնել խորհրդարանի հավանությանը, քանի որ կտավը չափազանց կարևոր է համարվում հոլանդական մշակույթի և պատմության համար:
Նիդեռլանդները որոշել է նկարը գնել Ռոթշիլդների մասնավոր հավաքածուից քանի որ Ֆրանսիան հրաժարվել է ինքնադիմանկար գնելու իր իրավունքից և թույլատրել է վաճառքը բաց շուկայում: Հոլանդացի նկարչի կտավը Ռոտշիլդների ընտանիքի ֆրանսիական ճյուղին է պատկանում 1844 թվականից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







