Իրանն ու Ռուսաստանը մոտ են 20 տարի ժամկետով բազմակողմանի համագործակցության մասին փաստաթղթի շուրջ աշխատանքների ավարտին: Այս մասին շաբաթ հայտարարել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք ստեղծել ենք ԱԳՆ նոր ծրագիր՝ հարեւան երկրների հետ 20-ամյա համաձայնագրերի կնքման ճանապարհային քարտեզ։ Այդ գործընթացը գրեթե ավարտվել է Ռուսաստանի հետ», — մեջբերում է գործակալությունը։ Դիվանագետը հավելել է, որ խոսքը գնում է համաձայնագրի մասին, որը նման է Չինաստանի հետ 25 տարի ժամկետով համակողմանի համագործակցության մասին պայմանագրին:
Գործակալությունը նշում է, որ նոյեմբերի 16-ին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ իրանական կողմը պատրաստ է Ռուսաստանի հետ համապարփակ համագործակցության մասին երկարաժամկետ համաձայնագիր կնքել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







