«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը գրություն է ուղարկել ԱԺ նախագահին՝ նշելով, որ դուրս է գալիս «Պատիվ ունեմ» խմբակցությունից ու գործելու է որպես անկախ պատգամավոր։ Այս մասին Աժ նիստում տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատում է խմբակցությունից դուրս գալու լուրերը:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկութունների` իշխանությունը կարողացել է համոզել Զաքարյանին դուրս գալ ընդդիմադիր խմբակցությունից և գործել որպես անկախ պատգամավոր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






