ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու նույն նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը 2021 թվականի դեկտեմբերի 16-18-ը գործուղվում են Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Հայ-ռուսական 6-րդ առողջապահական ֆորումին մասնակցելու նպատակով: Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անահիտ Ավանեսյանի և Արմեն Մելքոնյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին կլինեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






