Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ հերքել է հայկական ԶԼՄ-ների հաղորդագրությունները դեսպան Սերգեյ Կոպիրկինին Երեւանից հետ կանչելու մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս հրապարակմամբ հանդես էր եկել «Հրապարակ» օրաթերթը։
«Ես հույս ունեմ, որ թերթը նրանց մինչեւ մյուս օրը ժամկետ կտա… վաղը չէ մյուս օրը նրանք պետք է հերքեն, քանի որ նրանք կեղծիք են տպագրել։ Դա սուտ է, դա ապատեղեկատվություն է։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», — ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանում դեսպանը շարունակում է աշխատել և կատարել երկրի ղեկավարության առջև դրված խնդիրները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






