Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:32

«Էլի դեղին ժիգուլու կանխավարկածը սկսեցիք»․ Փաշինյանը՝ պատգամավորին

«Էլի դեղին ժիգուլու կանխավարկածը սկսեցիք»․ Փաշինյանը՝ պատգամավորին

Քարոզարշավի ժամանակ ասում էիք, որ Ձեզ համար բոլոր գերիները հավասար են, և պատրաստ եք Ձեր որդուն հանձնել գերիների փոխարեն։ Հետո ասում էիք, որ գերիները մեզ կներեն, եթե ևս երկու ամիս մնան գերության մեջ։ Հետո արդեն ասում էիք, որ պետք է քննել՝ գերի ընկնելը հանցագործությո՞ւն է, թե՞ ոչ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ հարցնելով, թե ո՞րն է ի վերջո վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը դրսում սպասող ծնողներին, և ո՞րն է դիրքորոշումը գերիների մասին․ փակվա՞ծ է արդյոք այդ հարցը վարչապետի համար։

«Ես հիմա էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների փոխարեն»,- պատասխանեց վարչապետ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ոչ պաշտոնական խողովակով այդ առաջարկն արվել է Ադրբեջանին, սակայն արձագանք չի գտել։ Որ պահին արձագանք գտնի, առաջարկը, ըստ վարչապետի, ուժի մեջ է։ «Ի՞նչն է զարմանալի այն բանի մեջ, որ գերեվարման ամեն դեպք պետք է հետաքննել, կլինեն դեպքեր, երբ քրեաիրավական հետևանք չի լինի, կլինեն դեպքեր, որտեղ կլինեն»,- ասաց Փաշինյանը։

Էլինար Վարդանյանի հարցին, թե որտեղ էր Փաշինյանը նոյեմբերի 9-ից հետո, Փաշինյանն արձագանքեց․«Էլի դեղին ժիգուլու կանխավարկածը սկսեցիք»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+