Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում օտարերկրացիների երկու խմբերի միջեւ կոնֆլիկտի հետեւանքով տղամարդկանցից մեկը մահացել է, մյուսը՝ դանակի հարվածներով տեղափոխվել է հիվանդանոց։
Այս մասին հաղորդվում է Դնեպրոպետրովսկի մարզի ոստիկանության Facebook-ի էջում:
«Ծեծկռտուքի ժամանակ մասնակիցներից մեկը դանակի հարվածներ է ստացել, որից հետո կրակել է տուժողի վրա։ Դեպքի հետեւանքով 35-ամյա տղամարդը մահացել է կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքից», — ասված է հաղորդագրության մեջ ։
Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով ՝ կոնֆլիկտը տեղի է ունեցել Ադրբեջանի քաղաքացիների միջև։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







