Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 352 805 պատվաստում, որից` առաջին դեղաչափը` 835 816, երկրորդ դեղաչափը` 516 989:
Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:
Ըստ հրապարակված վիճակագրության՝ առաջին դեղաչափ ստացած անձանց շրջանում կանայք կազմում են 45.9 տոկոս, տղամարդիկ՝ 54.1 տոկոս:
Երկրորդ դեղաչափ ստացածների շրջանում կանայք կազմում են 45.2 տոկոս, տղամարդիկ՝ 54.8 տոկոս:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







