Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:24

Պարեկներն աշխատանքի սկզբից բացահայտել են հանցագործության 346 դեպք. ՀՀ ոստիկանություն

Պարեկներն աշխատանքի սկզբից բացահայտել են հանցագործության 346 դեպք. ՀՀ ոստիկանություն

Պարեկային ծառայությունը Երևանում գործունեության առաջին օրվանից՝ 2021 թվականի հուլիսի 7-ից ից նոյեմբերի 28-ը բացահայտել են հանցագործության 346 դեպք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։


«2021 թվականի հուլիսի 7-ից ծառայության դուրս եկան պարեկները։ Նրանք եկան փոխարինելու ճանապարհային ոստիկաններին ու պարեկապահակետայիններին։

Պարեկների ծառայության առաջին օրվանից սկսած՝ հնչում էին թե՛ դրական և թե՛ բացասական արձագանքներ։ Իսկ երբ արդեն անցել է որոշ ժամանակ, կարելի է վերլուծել, համեմատականներ անցկացնել ու կազմել կարծիք՝ վերջերս կազմավորված ծառայության մասին։

Սկսենք ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ծառայությունից։ Հուլիսի 7-ից նոյեմբերի 28-ը պարեկները կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 54 291 արձանագրություն, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում կազմվել էր 36186-ը։ Տարբեր խախտումների համար պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 4000 տրանսպորտային միջոց, նախորդ տարի՝ 2786։ Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար կազմվել է 1413 արձանագրություն՝ նախորդ տարվա 510-ի դիմաց, հաշվառման համարանիշերի հետ կապված՝ 2562, նախորդ տարվա 813-ի դիմաց, առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար՝ 3238, նախորդ տարվա 844-ի դիմաց, առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու համար՝ 4713, իսկ նախորդ տարի՝ 519։ Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ մի քանի անգամ գերազանցում են նաև գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու, երկրորդ շարքում և մայթի վրա կայանելու, մգեցված դիմապակիով վարելու համար արձանագրությունները։ Կարևոր է նաև նշել, որ նույն ժամանակահատվածում հետիոտնի կողմից ոչ սահմանված տեղով փողոցը հատելու համար կազմել է 1474 արձանագրություն, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այս իրավախախտման վերաբերյալ որևէ արձանագրություն չէր կազմվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հուլիսի 7-ից նոյեմբերի 28-ը պարեկները բացահայտել են հանցագործության 346 դեպք, հայտնաբերել են քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով 34 հետախուզվողի, տարբեր կասկածանքներով ոստիկանության բաժիններ են բերել 577 անձի։

«Պարեկային ծառայությունում բացառված է կոռուպցիոն որևէ դրսևորում։ Հուլիսի 7-ից մինչ օրս պարեկները կաշառք առաջարկելու կասկածանքով ոստիկանության տարածքային բաժիններ են բերման ենթարկել մի քանի անձի, ինչից հետո փաստերի առթիվ նախապատրաստվել են նյութեր ու սկսվել է քրեաիրավական գործընթաց։
Սրան զուգահեռ պարեկները առավոտյան և երեկոյան ժամերին մայրաքաղաքի բանուկ խաչմերուկներում ու փողոցներում իրականացնում են հատուկ ծառայություն՝ խցանումներ թույլ չտալու համար։

Բոլոր պարեկները վերապատրաստված են նաև անհրաժեշտության դեպքում առաջին օգնություն ցույց տալու համար։ Այս ամիսների ընթացքում նրանք բազմաթիվ քաղաքացիների տրամադրել են առաջին օգնություն՝ մինչ շտապօգնության հասնելը։

Իրավախախտումներ հայտնաբերելու, հանցագործությունները կանխելու ու բացահայտելու նպատակով ծառայության մի քանի ամսում պարեկները մայրաքաղաքում բազմիցս իրականացրել են նաև ուժեղացված ծառայություններ, որոնք կրում են շարունակական բնույթ»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+