Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ գործող նախագահի Անդրկովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Աննիկա Սոդերի հանդիպումը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձեւաչափով, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Ադրբեջանական կողմը նշել է, որ հանդես է գալիս տարածաշրջանում տևական խաղաղության և հանգստության ապահովման դիրքերից և պատրաստ է Հայաստանի հետ սահմանազատման գործընթաց սկսել միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Նշվել է նաև, որ Հայաստանի կողմից պատասխան չի ստացվել։
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ աջակցում է Անդրկովկասում տարածաշրջանային համագործակցությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







