Ուկրաինացի բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը (21-0, 15 նոկաուտ) պաշտպանեց WBA վարկածով աշխարհի չեմպիոնական տիտղոսը: 12 ռաունդանոց մենամարտում մեր հայրենակիցը հաղթեց պանամացի Լուիս Կոնսեպսիոնին (39-9, 28 նոկաուտ): Այս մասին հայտնում է analitikaua.net-ը։
Ողջ դիմակայության ընթացքում մարտն ընթացել է Դալաքյանի նկատելի առավելությամբ։
Մենամարտը տեղի է ունեցել Կիևում՝ ACCO International ցուցահանդեսային կենտրոնում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը թեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանին պարգևատրել է «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







