Կապան խոշորացված համայնքին հատկացվել է անհրաժեշտ բժշկական պարագաներով բարձր անցողունակությամբ սանիտարական մեքենա։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Մարզում Առողջապահության նախարարության իրականացրած կարիքի գնահատման արդյունքում` Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերում բուժօգնության հասանելիությունն ապահովելու համար հատկացվել են առաջին օգնության հավաքածուներ, որոնցով բեռնված սանիտարական մեքենան ճանապարհվել է Սյունիքի մարզ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։













