Օտարերկրացիների մասին օրենքի փոփոխությունը, որը նախատեսում է Լեհաստանում օտարերկրացիների գտնվելու օրինականացման պարզեցում, ընդունել է Սեյմը, հաղորդում Է the Warsaw ռեսուրսը:
Հաղորդվում է, որ ուղղումը նախատեսում է աշխատանքի ժամկետի երկարաձգում 6-ից մինչև 24 ամիս՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանողների համար։
Նշվում է նաև, որ գործատուի փոփոխության դեպքում օտարերկրացուն պետք չի լինի Լեհաստանում ժամանակավոր կացության նոր ձև ձևակերպել։
Այս փոփոխությունը սահմանում է նաև պարզեցված ընթացակարգի տրամադրման թույլտվություններ ինչպես ժամանակավոր բնակության և աշխատանքի համար, այնպես էլ նրանց համար, ովքեր նոր են ժամանել այդ երկիր։ Դրա հետ մեկտեղ չեղարկվում է օտարերկրյա քաղաքացիներին Լեհաստանում բնակության հասցե տրամադրելու պահանջը՝ որպես երկրում բնակության և աշխատանքի ժամանակավոր թույլտվության ձևակերպման պարտադիր պայման:
Ռեսուրսը հայտնում է, որ ուղղմանը կողմ է քվեարկել Սեյմի 428 պատգամավոր, 6-ը դեմ են եղել ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







