Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:28

Ռազմական փորձագետը հստակեցրել է, թե որ համակարգերն են արդյունավետորեն պաշտպանում «Bayraktar»-ից

Ռադիոլոկացիայի որոնման հնարավորությամբ համակարգերը տարբեր միջակայքերում կարող են հայտնաբերել, իսկ հետո ոչնչացնել թուրքական Bayraktar TB2 անօդաչու սարքը, հայտարարել է ռազմական փորձագետ, «Арсенал Отечества» ամսագրի խմբագիր Ալեքսեյ Լեոնկովը՝  ИА Красная Весна լրատվական գործակալությանը տված մեկնաբանության մեջ:

«Bayraktar TB2 տիպի անօդաչու սարքերով աշխատում են համակարգեր, որոնք տարբեր միջակայքերում ռադիոլոկացիայի միջոցով  որոշում են դրանց գտնվելու վայրը։ Եթե ունենք նման ռադիոտեղորոշիչ, ապա դուք այդ անօդաչու սարքը հեշտությամբ կհայտնաբերեք», — նշել է Լեոնկովը։

Ռազմական փորձագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում չկար սահմանի ամբողջական ռադիոլոկացիոն ծածկույթ, քանի որ ՀՕՊ-ը փլուզվել էր դեռ պատերազմից առաջ։ «Ադրբեջանցիները հստակ գիտեին, թե որ կողմերից և որ երթուղիներով պետք է թուրքական անօդաչու թռչող սարքերն ուղարկել մարտական գործողությունների գոտի, որպեսզի այնտեղից աշխատեն թիրախավորման համար։ Նրանք գիտեին Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ համակարգերի «անցքերի» մասին՝ հիմնականում տիեզերական հետախուզության համալիրների շնորհիվ»,- պատմել է փորձագետը։

Լեոնկովի խոսքով՝ Ռուսաստանում բանակային հրահանգիչները գիտեն թուրքական Bayraktar TB2 անօդաչու սարքի մասին։ Նրանք զենիթահրթիռային համալիրների անձնակազմին սովորեցնում են՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի և Լիբիայի պատերազմների փորձը։

«Եթե դուք ունեք ժամանակակից զենիթահրթիռային համալիր, ապա  Bayraktar TB2-ը, ամենայն հավանականությամբ, ոչնչացնելու է այդ հաշվարկը զենիթահրթիռային համալիրի հետ միասին։ Նման փաստեր եղել են և՛ Սիրիայում, և՛ Լիբիայում։ Ոչնչացվում էին «Պանցիր» զենիթահրթիռային հրանոթային համալիրները, քանի որ հաշվարկներն անփորձ էին»,- ասել է Լեոնկովը։

Ռազմական փորձագետն ընդգծել է, որ թուրքական անօդաչուն բարձր արդյունավետություն է ցույց տվել այն պահին, երբ հակաօդային պաշտպանության համալիրները ոչ աշխատանքային վիճակում էին: «Դա, օրինակ, տեղի ունեցավ Հայաստանում՝ ТОР-М2КМ զենիթահրթիռային համալիրի հետ: Երբ այն աշխատանքային վիճակում չէր, Bayraktar TB2-ը նրան հետևեց, իսկ այն պահին, երբ համալիրը մտավ անգար, ապա անմիջապես հարվածեց»,- պատմել է ռազմական փորձագետը:

Նա ընդգծել է, որ կարևոր գործոն է այն մարդկանց պատրաստումը, որոնք սպասարկում են ՀՕՊ ժամանակակից համալիրները: «Մարդկանց պետք է մարզել, քանի որ անօդաչու թռչող սարքերի կառավարման մարտավարությունը շատ ճկուն է։ Եթե դուք չգիտեք, թե ինչպես է նա թռչում, ուր է թռչում, վտանգավոր է, թե ոչ, ապա չեք կարող հաջողության հասնել նրա դեմ պայքարում, իսկ ոչնչացվելու հավանականությունը մեծանում է»,- բացատրել է Լեոնկովը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+