Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+7°
  • Սևան+2°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:52

F-16 պարկի արդիականացում, C-400-երի գնում. Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նոր ուղղությունները

Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրը ջանքեր է գործադրում աջակցելու երկրի ռազմաօդային ուժերի տեխնիկական պատրաստվածության բարձր մակարդակին։​​​​​​​ Այս մասին Անկարայում Anadolu գործակալության կենտրոնական գրասենյակ կատարած այցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմին կից  ռամական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

Անդրադառնալով Անկարայի և Վաշինգտոնի միջև պաշտպանական երկխոսությանը, Դեմիրը նշել է, որ բանակցություններն անցկացվում են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների մակարդակով, քանի որ Թուրքիայի պաշտպանական քաղաքականության վարչությունը պատժամիջոցների տակ է գտնվում «պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի (CAATSA) շրջանակներում:

Դեմիրը նշել է, որ թուրք-ամերիկյան բանակցությունների օրակարգում F-35 ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ին փոխանցված 1,4 մլրդ դոլարի վերադարձն է Թուրքիային։

Բացի այդ, Անկարան դիմել Է Վաշինգտոնին չորրորդ սերնդի F-16 blok 70 ինքնաթիռներ գնելու համար։ Դրանք երկու տարբեր հարցեր են, որոնց քննարկումը կդառնա Թուրքիայի հանդեպ ԱՄՆ վարչակազմի և Կոնգրեսի բարյացակամության ինդիկատորը, արձանագրել է նա:

Անդրադառնալով Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 պարկի արդիականացմանը՝ Դեմիրը նշել է, որ թուրքական պաշտպանական ընկերություններն այդ ուղղությամբ ձեռնարկում են բոլոր հնարավոր ջանքերը։

Դեմիրը բարձր է գնահատել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը, այդ թվում ՝ С-400 զենիթահրթիռային համալիրների գնման հարցում ։ «C-400-ի գնումը վճռականության և ռազմավարության ցուցանիշ է, որը մեզ թույլ կտա համատեղ արտադրություն հաստատել, ինքնաբավ դառնալ, թուրքական ՀՕՊ համակարգերի մակարդակը որակական նոր մակարդակի կհասցնի», — ասել է վարչության ղեկավարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+