«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է հռոմեական ակումբից հեռանալուն։ Ռուսաստանի մի քանի ակումբներ հավակնում են հայ կիսապաշտպանին, հայտնում է Tuttomercatoweb-ը Corriere dello Sport-ին հղումով:
Աղբյուրի համաձայն՝ Մխիթարյանի դիրքերը «Ռոմայում» ծայրահեղ անկայուն են։ Ֆուտբոլիստը չի կարողանում իրեն դրսևորել խաղադաշտում և յոլա չի գնում թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։ «Ռոման» պատրաստ է դիտարկել հաջորդ ձմռանը Հենրիխից բաժանվելու տարբերակը, եթե ֆուտբոլիստի համար արժանի առաջարկ ստացվի:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը 34 հանդիպում է անցկացրել իտալական Ա սերիայում, խփել 13 գոլ (մեկը 11 մետրանոցից) և կատարել 10 գոլային փոխանցում։ Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «գայլերի» կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Նախկինում մեր հայրենակիցը հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», Լոնդոնի «Արսենալում» և «Մանչեսթեր Յունայթեդում»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







