Այս գիշեր Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայում իրավիճակը հանգիստ է եղել։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։
Նա հիշեցրեց, որ երեկ երեկոյան՝ ժամը 20։00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակել է Վերին Շորժայի բարձրադիր հատվածում կայանված տրակտորի ուղղությամբ:
«Տրակտորի ուղղությամբ են կրակել։ Այդ հատվածից տեխնիկան դուրս ենք բերել: Տուժածներ չկան: Այս պահին իրավիճակը հանգիստ է»,- փոխանցեց համայնքի ղեկավարը:
Նշենք՝ երեկ երեկոյան համացանցում լուրեր էին տարածվել, որ Գեղարքունիքի սահմանում իրավիճակն անհանգիստ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







