Ամեն օր նոր զիջումների ենք գնում։ Անցած տարի կրած պարտությունը շարունակական բնույթ է կրում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«Չսահմանափակվեցինք Գորիս-Կապան ավտոճանապարհը կորցնելով։ Փակվեց նաև Կապան-Ճակատեն ճանապարհը։ Ադրբեջանական ԶՈւ-ն ավելի է խորանում մեր սուվերեն տարածքում։ Այսօր Կապան-Ճակատեն ճանապարհը կորցնելով՝ մեր թվով 600 քաղաքացիներ մնացին շատ բարդ կացության մեջ։ Սարաշեն, Ճակատեն, Շիկահող և Վերին հանդ գյուղերի բնակիչները ստիպված պետք է գնան Մեղրիով, Քաջարանով ու 150 կմ շրջանց կատարելով միայն կարող են հասնել Կապան»։
Նա շեշտեց, որ անվտանգության հարցերը լուծելու փոխարեն իշխանությունը զբաղված է բեմադրություններով։
«Ինչո ՞ւ պաշտպանության նախարար նշանակվեց Սուրեն Պապիկյանը։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր վրեժխնդրությունը՝ կալանավորելով մեր գործընկերներին»,- հավելեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






