Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:46

Հրաչյա Հակոբյանը պարգևատրվել է

ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը և խմբի անդամները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 15-ին մասնակցել են Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) հիմնադրման 20-ամյակին նվիրված աշխատանքային համաժողովին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից:

Հրաչյա Հակոբյանը ողջույնի խոսքում համոզմունք է հայտնել, որ համաժողովը նոր շունչ կհաղորդի հայ-ուկրաինական հարաբերություններին: Պատգամավորը կարևորել է հայ համայնքի դերակատարությունն Ուկրաինայի կյանքում` նշելով, որ այն երկրի ակտիվ և կազմակերպված համայնքներից է:

Խոսելով ՈՒՀՄ-ի աշխատանքի մասին` Հրաչյա Հակոբյանը նշել է, որ միության գործունեությունը ներառում է մշակութային, մարզական, կրթական ոլորտները, հատուկ ուշադրության են արժանանում լեզվի և մշակութային ավանդույթների պահպանմանն ուղղված ծրագրերը: Նրա խոսքով` Հայաստանը և Ուկրաինան մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններ ունեն: Որպես բարեկամական խմբի ղեկավար` պատգամավորը կառուցողական փոխգործակցությունը խորացնելու և երկու երկրների շահերին միտված նախագծերի իրականացման հարցում աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամ Գուրգեն Արսենյանը բարձր է գնահատել Ուկրաինայի հայերի միության գործունեությունը: Պատգամավորի գնահատմամբ` պատահական չէ, որ հայ համայնքը Ուկրաինայի հասարակական-քաղաքական կյանքում ամենաակտիվներից է. հայ և ուկրաինացի ժողովուրդների հարաբերություններն ունեն պատմական հենք:

Իրենց ելույթներում հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների կարևորությունը և հայ համայնքի դերն են ընդգծել Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիկտոր Գոնչարը, Ուկրաինայի Գերագույն ռադայի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ Դարյա Վոլոդինան: ՈՒՀՄ-ն համաուկրաինական կազմակերպություն է, որի գործունեության հիմքում հայանպաստ նախաձեռնություններին օժանդակելն է:

Հայ-ուկրաինական հարաբերությունների խթանման գործում ակտիվ դերակատարում ունենալու համար Հրաչյա Հակոբյանը պարգևատրվել է: Պարգեւատրվածների շարքում են եղել նաև Ուկրաինայի Գերագույն ռադայի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկը և խմբի անդամ Դարյա Վոլոդինան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+