Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:00

Վարչական դատարան հայց է ներկայացվել՝ ընդդեմ փողոցում դիմակներ կրելու հրամանի

Վարչական դատարան հայց է ներկայացվել՝ ընդդեմ փողոցում դիմակներ կրելու հրամանի

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է առողջապահության նախարարի 2021թ. հոկտեմբերի 28-ի N 81-Ն հրամանին, որով սահմանվում է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է:

«Իրավական փաստարկներին չանդրառանալով՝ մի շարք հարցեր են առաջանում: Մասնավորապես, ո՞րն է այս հրամանի կանխարգելիչ նպատակը, երբ պարտադրում եք միայնակ մարդուն այգում զբոսնելու, կամ ընտանիքի անդամներին այգում զբոսնելու ժամանակ դիմակ կրել: Նույն ընտանիքի անդամները տանը կարող են առանց դիմակ շփվել միմյանց հետ, իսկ միայնակ քաղաքացին չի կարող այլ անձի վարակել կամ վարակվել: Այդ դեպքում ինչու եք սահմանափակում այդ մարդկանց շնչելու իրավունքը:

Բժիշկ պետք չի լինել հասկանալու համար, որ երկար ժամանակով դիմակ կրելը սահմանափակում է թթվածնի բավարար ներհոսքը օրգանիզմ (ով կասկածում է, ապա կարող է սեփական քիթը և բերանը փակել ու համոզվել), իսկ թթվածնի պակասն էլ ազդում է մարդու իմունիտետի վրա: Իմ կարծիքով պետք է այս համաճարակի ժամանակ խրախուսել մարդկանց, որպեսզի որքան հնարավոր է մաքուր օդ շնչեն, հաճախ օդափոխեն սենյակները:

Առողջապահության նախարարի նշված հրամանի դեմ «Ազատ կամք» նախաձեռնության շրջանակներում դիմում է ներկայացվել վարչական դատարան:

Վարչական դատարանը դիմումը ընդունել է վարույթ (Գործ թիվ ՎԴ/12244/05/21):

Ներկայացվել է նաև դիմումի ապահովման մասին միջնորդություն՝ մինչև գործի քննությունը մասնակի կասեցնել առողջապահության նախարարի հրամանի վիճարկվող դրույթը: Սպասում ենք վարչական դատարանի արձագանքին:

Հ.Գ. Նույնիսկ չեմ պատկերացրել, որ 21-րդ դարում պայքարելու ենք շնչելու իրավունքի համար: Սահմանադրության հաջորդ փոփոխության մեջ պետք է հնարավորինս թվարկել պաշտպանության կարիք ունեցող մարդու բնական իրավունքները»,- գրել է Զոհրաբյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+