Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:04

Ճանապարհաշինության երեք ծրագրերի համար կառավարությունը 482 մլն 302 հազ․ դրամ հատկացրեց

Ճանապարհաշինության երեք ծրագրերի համար կառավարությունը 482 մլն 302 հազ․ դրամ հատկացրեց

«Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի–Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի, «Վանաձոր-Դիլիջան» և Վահանավանք տանող ճանապարհի նորոգման աշխատանքների իրականացման համար կնքված պայմանագրերի շրջանակներում կառավարությունը նախատեսում է ֆինանսական միջոցներ: Այդ միջոցները վերաբաշխելու մասին որոշում ընդունեց կառավարության նոյեմբերի 11-ի նիստում։

2021 թվականի հունիսին կնքվել են Մ-2, Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի–Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ313+000-կմ316+350 հատվածի, Մ-8 Վանաձոր(Մ-6 հատման կետ)-Դիլիջան կմ10+500-կմ13+500 հատվածի և Հ-72 /Մ-2/-Վահանավանք կմ0+000-կմ2+357 միջին նորոգման աշխատանքների կատարման կապալի պայմանագրեր: Այդ 3 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 482 302 020 ՀՀ դրամ:

Ներկայում նշված պայմանագրերով նախատեսված աշխատանքների մեկնարկն ապահովելու համար անհրաժեշտ է պայմանագրերի համար նախատեսել ֆինանսական միջոցներ:

Նախագծի ընդունմամբ 482 միլիոն 302 հազար ՀՀ դրամ չափով գումարը կուղղվի միջին նորոգման աշխատանքներին, որի շրջանակներում կվերականգնվի տվյալ ճանապարհահատվածների մաշված վերին շերտը, ճանապարհահատվածների սկզբնական որակական ցուցանիշները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+