Ֆրանսիայի և Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները նոյեմբերի 12-ին Փարիզում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
Ինչպես հաղորդում է Интерфакс — ը, հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին, մի շարք այլ հարցերի հետ մեկտեղ նախարարները կքննարկեն ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունները:
Նշվում է, որ նախարարները կքննարկեն նաև Եվրոպայում ռազմավարական կայունության և անվտանգության հարցերը, տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերի քաղաքական և ռազմական ասպեկտները, դա , մասնավորապես, վերաբերում է Ուկրաինայի իրավիճակին, ինչպես նաև Սահելի և Սահարայի տարածաշրջանին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







