Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտահանման հարցը։
ԱԺ եվրոպական ինտեգրման և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտահանման հարցը։
«Սերտ համագործակցության արդյունքում Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի հետ արդեն վերջնական հաստատված և Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ ունենք: Քննարկում ենք արտահանման ու Հայաստանում օգտագործման ֆինանսական պայմանները»,– նշեց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հարցին՝ պատրաստ է պահել իր խոսքն ու երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հեռանալ, Քերոբյանը դրական պատասխան տվեց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







