ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության հետ 2022-2027 թթ.միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրմանը։ Այս մասին համապատասխան կարգադրագիր է ներակացրել ՌԴ կառավարությունը, որը տեղադրվել է պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում:
«Ընդունել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության առաջարկը, որը համաձայնեցված է Ռուսաստանի ԱԳՆ — ի և գործադիր իշխանության այլ շահագրգիռ դաշնային մարմինների հետ, Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2022-2027 թվականների միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրման մասին», — ասված է հրամանագրում:
Տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարվել է համագործակցության ծրագիր ստորագրել Ռուսաստանի կառավարության անունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







