Գյումրիի ռուսական ռազմաբազայում նոյեմբերի 4-ին նշվող Ժողովրդական միասնության օրվա առթիվ 100 մետր երկարությամբ ռուսական դրոշ է ծավալվել: Այս մասին ասված Է Գյումրիի ռուսական տան էջում զետեղված հաղորդագրության մեջ։
«Գյումրիում տեղակայված 102 — րդ ռուսական ռազմակայանում Ժողովրդական միասնության օրվա առթիվ ծավալել են ՌԴ 100 մետր երկարությամբ պետական դրոշը։ «Գյումրիում ռուսական տան» աջակցությամբ «Մենք միասնական ենք» նախագծին միացել են նաեւ Հայաստանում «Յունարմիա» հասարակական շարժման ներկայացուցիչները», — ասված Է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







