Այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանը Saturday Night Live ծրագրի նկարահանումների ժամանակ տպավորիչ դեբյուտով է հանդես եկել, ռեալիթի-շոուների աստղը հանրությանը հայտնվում է այդ ապրանքանիշի վառ վարդագույն գույնի հանդերձանքով և աքսեսուարներով:

Նախօրեին Քարդաշյանը հրապարակել էր վառ վարդագույն գույնով Balenciaga ոճի լուսանկարները։

Նշենք, որ վարդագույնի այս վառ երանգը ստացել է shocking pink (ճչացող, ցնցող վարդագույն) անվանումը իտալացի դիզայներ Էլզե Սկիապարելիի շնորհիվ, ով պաշտում էր վարդագույնը։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







